| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նյութը՝ panorama.am-ի
Կայքի փոխանցմամբ՝  սուրճի գները հինգ շաբաթվա ընթացքում հասել են առավելագույնին: qahwaworld.com-ի հաղորդմամբ, պատճառն այն է, որ բրազիլացի ֆերմերները հայտնել են արաբիկա տեսակի սուրճի մշակման շրջաններում ցրտահարության հասցված վնասների մասին: Տեղական զեկույցների համաձայն, տարվա այս եղանակի համար անսովոր ցուրտ մտահոգություն է առաջացրել, որ կարող է ցրտահարություն լինել։
ICE բորսայում երկուշաբթի օրը սուրճի գներն աճել են ավելի քան 6 տոկոսով, քանի որ ներդրողները շտապում են գնել ֆյուչերսներ՝ ցրտահարության հետևանքով առաջացած հնարավոր արտադրական խնդիրների դեմ կանխարգելման նպատակով: Ֆերմերները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել, որոնք ցույց են տալիս ցրտահարության հետևանքները Սերրադո Մինեյրոյում՝ սուրճի աճեցման երկրորդ կարևոր շրջանում:
Օդերևութաբանները նշել են, որ ցրտահարությունը թույլ է եղել 2021 թվականի համեմատ, որը ոչնչացրել էր հարյուրավոր հեկտար տնկարկներ:
«Ցրտահարությունները կարող են նվազեցնել սուրճի մշակաբույսերի բերքատվությունը, քանի որ դրանք առաջացնում են տերևաթափ։ Չնայած Բրազիլիայի ներկայիս բերքը գրեթե ամբողջությամբ հավաքված է, ցանկացած զգալի ցրտահարություն կարող է բացասաբար ազդել 2025 թվականի հաջորդ սեզոնի արտադրության ներուժի վրա»,- գրել է կայքը։
Օգոստոսի կեսերին սուրճի աճեցման վայրերում վերջին խոշոր ցրտահարությունը, ըստ օդերևութաբանների, տեղի է ունեցել 1978 թվականին։