Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
1990 թվականի համեմատ` Հայաստանում շուրջ երկու անգամ կրճատվել է մայրական և մայրական մահացության թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նա նշեց նաև, որ 0-5 տարեկան երեխաների մահացությունը նույնպես կրճատվել է՝ շուրջ 2,5 անգամ:
«Հայաստանը դասվում է մանկական ցածր մահացության աստիճան ունեցող երկրների թվում: Մանկական և մայրական մահացության ցուցանիշի նվազման համար վերջին տարիներին առողջապահության համակարգի արդիականացում ենք կատարել ՝ բժշկական կենտրոնները տեխնիկապես հարստացվել են, կառուցվել են նոր հիվանդանոցներ, կատարվել են հիմնանորոգումներ: Մենք նաև առաջին երկրներից մեկն ենք, որն արագ արձագանքման ծառայությունը ներդրեց, և յուրաքանչյուր տարի 80-90 հղիների օգնություն ենք ցուցաբերում հենց տեղում»,-ասաց Ավագյանը:
Նա նշեց նաև, որ եթե 2013-14 թթ. ծննդկանների 7-8 մահ ենք ունեցել, ապա 2015-ին 5 ծննդկան է մահացել, սակայն նրանցից ոչ մեկը չի մահացել մանկաբարձական բարդությունից կամ արյունահոսությունից, այլ հղիությանն ուղեկցվող մեկ այլ հիվանդությունից:
Ըստ նրա` վերջին տարիներին երիտասարդ կանանց շրջանում բարձրացել է նաև սեռական մշակույթը, և եթե նախկինում կանայք աբորտներին շատ թեթև էին վերաբերվում, հիմա շատ բծախնդիր են այդ հարցում: