Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անձական խնդիր չկա ու չի կարող լինել. խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո մյուս թեկնածուին` Մանե Թանդլյանին, ծաղիկներ նվիրեց։
«Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզեցել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել: Քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, և նրանց քվեարկության արդյունքում է ամեն ինչ որոշվել»,- ասաց նա։
Էնֆիաջյանի համար քվեարկության արդյունքները սպասելի էին, քանի որ ԱԺ ուժերի ներկայացուցիչներն իրենց պաշտոնական դիրքորոշումները ներկայացրել էին, անհատները ևս ելույթ էին ունեցել և հայտարարել` ով ինչպես է քվեարկելու: «Բոլորը քվեարկել են իրենց խղճի մտոք»,- ասաց նա։
Անդրադառնալով նորընտիր խորհրդարանի հանձնաժողովներին, որոնք 11-ը պետք է լինեն՝ 2-ով ավելի, քան նախորդ գումարման ԱԺ հանձնաժողովները՝ Էնֆիաջյանը նշեց, որ հանձնաժողովների ավելացումն ինքնանպատակ պիտի չլինի։ Նա նաև չհերքեց, որ, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ին բաժին կհասնեն 2-ը՝ Մարդու իրավունքների ու Տարածաշրջանային և ԵՏՄ ինտեգրման ստեղծվելիք հանձնաժողովները։