կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 15:01
Քաղաքական

Կոալիցիայի մաս էինք, բայց ազդեցության ռեալ լծակներ չունեինք. ԲՀԿ-ական պատգամավոր

Կոալիցիայի մաս էինք, բայց ազդեցության ռեալ լծակներ չունեինք. ԲՀԿ-ական պատգամավոր

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով 2014թ. բյուջեի մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել բյուջեի նախագծին, որովհետև չի կարող կիսել բյուջեի իրականացման պատասխանատվությունը:

 

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին` նա ասաց, որ ԲՀԿ-ն միացել է այդ ռեֆորմի դեմ ձևավորված շարժմանը, քանի որ լուրջ խնդիրներ կան: Ըստ պատգամավորի` դա քաղաքական խոշոր ակցիա է. համակարգային խոշոր ռեֆորմները, պետք է վայելեն քաղաքական ուժերի աջակցությունը, իսկ այս դեպքում խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այդ ռեֆորմին:  «Մեծ խնդիր չէր` որոշ ժամանակ դադար վերցվեր, հետձգվեր օրենքի կիրառումը: Մենք գաղափարին դեմ չենք, բայց տնտեսական անկման ու աղքատության բարձր մակարդակի դեպքում չենք կարող այդ ռեֆորմը իրականացնել»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված սկանդալին, Միքայել Մելքումյանը տարակուսանքը հայտնեց, որ կուտակվել է պարտք, բայց չկա այն փաստաթուղթը, որը փաստում է դրա մասին:

 

Խոսելով երկրի տնտեսական վիճակի մեջ նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի մեղավորության մասին` պատգամավորն ասաց, որ որ երբ ԲՀԿ-ն կոալիցայի մաս էր, երկրում արձանագրվել էր երկնիշ տնտեսական աճ: Որոշ դրական բաներ ԲՀԿ-ին հաջողվել է կյանքի կոչել, որոշ բաներ չի հաջողվել: «Քաղաքական կոալիցիայի մաս էինք, բայց քաղաքական որոշումների վրա չէին կարողանում ազդել, չունեինք ազդեցության ռեալ լծակներ, ահա, թե ինչու գտանք, որ պետք է դուրս գալ կոալիցիայից»,- ասաց պատգամավորը: