կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 12:56
Քաղաքական

ԵՏՄ նպատակներից կարևորագույնը մինչև 2025 թվականը միասնական ֆինանսական շուկա ստեղծելն է

ԵՏՄ նպատակներից կարևորագույնը մինչև 2025 թվականը միասնական ֆինանսական շուկա ստեղծելն է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի կոլեգիայի անդամ` ղազախ Տիմուր Սուլեյմենովը համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ շրջանակներում միասնական գոտու և կանոնների ստեղծման գործընթացում ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունումը լավագույն ճանապարհն է: Նրա խոսքով` ԵՏՄ նպատակը մինչև 2025 թվականը միասնական ֆինանսական շուկա ստեղծելն է, ինչը հնարավորություն կտա ֆինանսական, ապահովագրական ծառայություններ մատուցել՝ առանց ազգային լիցենզիա ստանալու և իրավաբանական անձի ձևակերպման պարտադրանքի:

 

Ելույթ ունեցավ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վլադիմիր Գոշինը, ով շեշտեց, որ անցած մեկ տարվա ընթացքում փորձագետները պատրաստել են մաքսային օրենսգրքի նորացված տարբերակը, որումղ ներառված են նոր առաջարկներ ու պարզեցումներ: Նրա խոսքով` ԵՏՄ նպատակներից կարևորագույնը մինչև 2025 թվականը միասնական ֆինանսական շուկա ստեղծելն է, ինչը հնարավորություն կտա ֆինանսական, ապահովագրական ծառայություններ մատուցելու՝ առանց ազգային լիցենզիա ստանալու և իրավաբանական անձի ձևակերպման պարտադրանքի:

 

Կոլեգիայի անդամները տեղեկացրեցին նաև, որ այս մաքսային օրնեսգրքի ստեղծման ու կարգավորման գործընթացում բազմաթիվ նորամուծություններ են նախատեսվում: Օրենսգրքի շուրջ ընթացող աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբեր ամսին:

 

Տեղեկացնենք նաև, որ, կոլեգիայի անդամների բնորոշմամբ, օրենսգրքի պատրաստման գործընթացում ներգրավված են եղել շուրջ 400 փորձագետներ և ոլորտի մասնագետներ: