|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ խմբակցությունում արդեն պատրաստվում են 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ից մեկնարկող նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը գնալու է խորհրդարան, իսկ մինչ այդ հանձնաժողովների համատեղ նիստերում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկվի: Նշենք, որ սեպտեմբերին` կառավարությունում խորհրդակցության ժամանակ, 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն իսկ ներկայացվել է: ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց, սահմանված կարգով, մասնակցում են նաեւ վարչապետի կողմից լիազորված անձինք:
Այսինքն՝ նախ Նիկոլ Փաշինյանն է հանձնաժողովում ներկայացնելու բյուջեի նախագիծը, այնուհետեւ նախարարները եւ ոլորտային մյուս պատասխանատուները: Հանձնաժողովի նիստերում քննարկվելուց հետո՝ նախագիծը պետք է հասնի նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ արդեն նոյեմբերի կեսին»։