կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 15:02
Աշխարհ

Ռուսաստանն նախատեսում է 2019-ից մինչև 2025 թվականը Ադրբեջանի հետ առևտուրն ավելացնել 40%-ով

Ռուսաստանն նախատեսում է 2019-ից մինչև 2025 թվականը Ադրբեջանի հետ առևտուրն ավելացնել 40%-ով

Ռուսաստանի Դաշնությունը պլանավորում է 2024 թվականին Ադրբեջանի հետ փոխադարձ առևտուրը 40%-ով ավելացնել՝ 2019 թվականի համեմատ. ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Ռուսլան Միրսայապովը:

«Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հավանություն է տվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության աշխուժացման գործողությունների ծրագրին: Այս ծրագրում կա կոնկրետ ցուցանիշ, որը մեր առևտրային առաքելությունը պետք է կատարի՝  2019-ի համեմատ մեր ապրանքաշրջանառությունը ավելացնել 40 տոկոսով»,- ասել է Միրսայապովը:

2019 թվականի վերջին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ըստ ադրբեջանական կողմի, կազմել է 3 մլրդ դոլար:

Ըստ ՌԴ մաքսային պետական կոմիտեի՝ 2020-ին ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 671 մլն 545,75 հազար դոլար, ինչը 11,6% -ով պակաս է, քան 2019-ին: 2020 թվականին առևտրի անկումը կապված է եղել COVID-19-ի հետ: