կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 18:09
Սպորտ

Դժվարին դրության մեջ դրեցինք ինքներս մեզ․ Վարդան Բիչախչյան

Դժվարին դրության մեջ դրեցինք ինքներս մեզ․ Վարդան Բիչախչյան

 «Շիրակ»-«Գորիցա» խաղից հետո տեղի ունեցավ Գյումրիի  «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը։

 «Դժվարին դրության մեջ դրեցինք ինքներս մեզ։ Շատ կարևոր էր, որ գոլ բաց չթողնեինք, սակայն մեր սխալների պատճառով 2 գոլ բաց թողեցինք։ Ամեն դեպքում, չեմ կարող ասել, որ պայքար չկար, երկրորդ գոլի ժամանակ դիրքային կոպիտ սխալ թույլ տվեցինք։  Ֆուտբոլում ոչինչ չես կարող բացառել։  Կփորձենք պատասխան խաղում ավելի լավ հանդես գալ։

Վերլուծել էինք հակառակորդի խաղը։ Բավական կարգապահ պաշտպանություն էին կազմակերպել։ Կենտրոնով գրեթե անհնար էր ճեղքել պաշտպանությունը, փորձում էինք եզրերով ։ Նման պաշտպանության դեմ խաղալով պետք է շեշտը դնեինք հեռվից հարվածների վրա, սակայն դա նույնպես չստացվեց։ Այսօր թիմի մոտ տեսա ցանկություն, սակայն հակառակորդը թույլ չտվեց։ Սխալներ ցանկացած խաղում կան, նույնիսկ հաղթած խաղերում»,-ասաց Բիչախչյանը։