Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի եւ Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների եւ անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը եւ կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, եւ ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական եւ այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:
Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդ
աումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝
1) Էնդաումենթի ձեւավորման, համալրման եւ կառավարման կարգը,
2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը եւ իրավական վիճակի առանձնահատկություները,
3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,
4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք եւ նրանց իրավասությունները,
5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,
6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը: