|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի խաղից հետո Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետխաղյա ասուլիսում նշեց, որ այս հաղթանակը իսկապես շատ կարևոր է իր թիմի համար:
«Նախ ասեմ, որ թիմը 2012թ.-ին դարձել էր գավաթակիր, այնուհետև երկրի չեմպիոն: Մնացել էր միայն Սուպերգավաթը: Եվ մենք մեծ ցանկություն ունեինք նվաճելու նաև այդ տիտղոսը: Սեպտեմբերի 24-ի խաղից հետո շատ թվով ֆուտբոլիստներ չփոխեցինք, որպեսզի արդյունք ապահովենք: Առաջին խաղակեսն ավելի լավ խաղացինք, քան երկրորդը: Ճիշտ է, հաշիվը թույլ էր տալիս այդպես խաղալ:
Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին: Հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր հաղթանակ էր: Վերջին շրջանում թիմի ցուցադրած խաղերը և արդյունքները այդքան էլ բարձր չեն: Կարծում եմ` այս հաղթանակը նրանց կոգեշնչի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ»-ը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթում` 2:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկ»-ի նկատմամբ: