|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Միասնություն 2014» զորավարժությունների ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռը հայտնվել էր «դժվարին դրության մեջ» եւ իրենից վտանգ չէր ներկայացնում:
Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը նշեց, որ, դժվարին դրություն ասելով, Սերժ Սարգսյանի նկատի ուներ, որ ուղղաթիռը «կրակոցների մեջ է հայտնվել», ու հայկական կողմը չի կարողանում օգնել:
Մեր ճշտող հարցին` այսինքն` ուղղաթիռը մինչև խոցվելն էր հայտնվել դժվարին իրավիճակում, Մանվել Գրիգորյանը չկարողացավ հստակ պատասխան տալ. «Ոչ, խոցվելուց հետո, էդ պահի մասին ա խոսքը, ինձ թվում ա»: