|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Միկա»-«Շիրակ» խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ասաց հետևյալը.
«Աչքի չընկանք գոլային պահերով: 1-ին խաղակեսում 2 թիմերն էլ քիչ պահեր ստեղծեցին, իսկ 2-րդ խաղակեսում բարդ ֆուտբոլ ընթացավ, սխալները շատ էին մեր կողմից: Պարզունակ դիրքերում կորցնում էինք գնդակը: Այսօր կրկին զգացվեց Կարեն Մուրադյանի բացակայությունը, այդ պատճառով Հրայր Մկոյանը խաղում էր հենակետայինի դիրքում: Առաջին խաղակեսում լավ չէինք դուրս գալիս պաշտպանությունից: Արդյունքից գոհ եմ՝ հաշվի առնելով, որ առաջինը մենք բաց թողեցինք գոլ»:
Խոսելով Արթուր Հարությունյանի բացակայության մասին` Բիչախչյանը նշեց. «Արթուր Հարությունյանը ատամի թարախակալման խնդիրներ ուներ և ենթարկվել է թեթև վիրահատություն»: