|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Բանանց»- «Շիրակ» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը զրուցեց լրագրողների հետ:
«Կադրային լուրջ խնդիրներ ունեինք, որոնց չկարողացանք լուծում գտնել: Որակազրկումներն ու վնասվածքները խանգարեցին մեզ, իսկ մյուս ֆուտբոլիստները, որոնց վստահեցինք, չարդարացրեցին սպասելիքները: Իմ կարծիքով` տարրական սխալներ շատ թույլ տվեցինք այս խաղում, հատկապես` պաշտպանությունում: Հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ «Բանանց»-ին: Մեր տղաների մոտ մեծ հոգնածություն է նկատվում: Մեզ այսօր միայն հաղթանակ էր պետք: 2:0 հաշվի ժամանակ ես պաշտպանի փոխարեն հարձակվող դուրս բերեցի խաղադաշտ, որպեսզի ամեն գնով փրկենք խաղը: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ խաղերում հաղթանակներ տոնենք»,-ասաց Վարդան Բիչախչյանը: