Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի Շիրակ-ԱԻԿ խաղից հետո տեղի ունեցավ Շիրակի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը:
«Խաղի սցենարը պարզ էր: դրսում պարտվել էինք 2:0 հաշվով և տանը պետք է կարողանայինք առնվազն երկու գոլ խփել և անառիկ պահել սեփական դարպասը, քանի որ մեր դրությունն ավելի կբարդանար գոլ ընդունելով: Խաղասկիզբը վատ չսկսեցինք, Մի քանի գոլային պահեր ստեղծեցինք, սակայն պարզ իրադրությունում մեր պաշտպանի կոպիտ սխալի արդյունքում գոլ ընդունեցինք: Նման խաղերում յուրաքանչյուր մանրուք կարող է ճակատագրական լինել: Հիմա մի փոքր հիասթափված եմ: Սպորտ է, այպիսի պահեր շատ են լինում: Շատ կարևոր դեր խաղաց մեր պաշտպանի տարրական սխալը»:
Խոսելով նախորդ խաղում կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստներին փոխարինած խաղացողների մասին մարզիչն ասաց.
«Փոխարինող տղաները հուասլի էին խաղում: Թիմի նորեկ Կաբան երկու մարզում է անցկացրել թիմում, և դեռ լիարժեք չի հարմարվել այստեղի կլիմային»-ասաց Բիչախչյանը: