|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Շիրակ»-«Զրինսկի» խաղից հետո լրագրողների հետ հանդիպեց «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
«Այս դիմակայությունը բաղկացած է 2 խաղից և այսօր մենք մեկ խաղակես անցկացրեցինք: Կարողացանք խփել 2 գնդակ և դարպասը պահել անառիկ: Չեմ համարում որ հաղթահարել ենք առաջին փուլը: Մենք պաշտպանությունում կարողացանք անթերի գործել: Ամեն ինչ որոշվելու է մրցակցի հարկի տակ:
Բուգուհին ինքը խնդրեց փոխարինվել: Արդեն պարտականությունները լավ չէր կատարում, քանի որ հոգնածություն էր նկատվում նրա մոտ: Նույնը կարելի է ասել նաև Դրիսայի մասին:
Պատասխան խաղում նպատակը մեկն է լինելու` կարողանանք գոլ խփել, քանի որ այդ դեպքում մրցակիցը ստիպված կլինի խփել 4 գոլ»-ասաց Բիչախչյանը: