Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության հերթական նիստն է, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ելույթով հանդես եկավ: Նախագահի խոսքով` կառավարության ծրագրի հաստատմամբ ազդարարվում է կառավարության գործունեության նոր շրջափուլը: «Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին` կառավարությունն աշխատանքը շարունակելու համար ունի անհրաժեշտ վստահության քվե:
«Մեր ստացած մանդատը բավարար էր` միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: ՀՅԴ մեր գործընկերների հետ մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ասաց նախագահը:
Նա նշեց, որ շարունակելու են գործել ավելի միասնական ու կուռ թիմով` հետևողականորեն իրականացնելով արդեն նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում ու օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-երում:
«Կառավարության ներկայիս կազմը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ, նա ընդգծեց, որ, որպես հանրապետության նախագահ և ՀՀԿ նախագահ, չունի որևէ նախապաշարում և պատրաստ են աշխատել բոլոր կառուցողական ուժերի հետ: