Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
«Մենք ճանաչում ենք ցանկացած երկրի տարածքային ամբողջականություն, այդ թվում` Ադրբեջանի: Սակայն ժողովուրդների ինքնորոշումը որևէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն փորձել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել: «Առաջին կետում հստակ գրվել է, որ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ԼՂ բնակչության ազատ կամաարտահայտման ճանապարհով: Սակայն ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել»,- ասել է նա:
ՀՀ նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ ապրիլյան դեպքերից հետո կողմերի միջև վստահությունը զրոյական է դարձել, այն ընդհանրապես չկա: