Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի թերևս ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ. ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ, առիթից օգտվելով, վարչապետին և նոր կառավարության բոլոր անդամներին ևս մեկ անգամ հայտնեց անվերապահ աջակցություն:
«Բոլորիս անունից ողջունում եմ Հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության մեր մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին: Քաղաքական դաշտի շարունակական բյուրեղացման մեկ այլ օրինակ էին տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները:
Այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70%-ում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը: Սա իրապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում տեղերում աշխատանքի, մեր կուսակցական ջանքերի արդյունավետության և մեր հետևողականության մասին։ Այո՛, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի վստահության քվեն, սակայն ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի դիմաց, վստահության և մեր ծրագրերի դիմաց, և ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում։ Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017 թվականի գարնանը կայանալիք՝ Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները:
Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ: Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով:
Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։
Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում։ Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- նշեց Սերժ Սարգսյանը: