կարևոր
3511 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 18:17
Քաղաքական Աշխարհ

Մեկ սրանց «կառուցած» մետրոյի կայանները, մեկ էլ եվրոպացիների «կառուցած» վստահությունը. Կարեն Վրթանեսյան

Մեկ սրանց «կառուցած» մետրոյի կայանները, մեկ էլ եվրոպացիների «կառուցած» վստահությունը. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով նախարարը օրեր առաջ ամփոփել է Հայաստանում ԵՄ դիտորդների երկամսյա առաքելության ավարտը։ Չեք հավատա, թե ինչ է բացահայտել Ջոզեֆ Բորելը։ Համացանցը ցնցված է.

«Ապացուցվել է, որ եվրոպական 40 դիտորդների («monitoring experts») տեղակայումը արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության կառուցմանը»*

Դասականի ասած. «Իյա, իրո՞ք»։

Ինչպե՞ս է ապացուցվել արդյունավետությունը. Ադրբեջանի մշտական գնդակոծումներո՞վ։ Ո՞վ է ապացուցել, չլինի՞ Նիկոլը ?

Բայց ամենացինիկ սուտն, իհարկե, վստահություն կառուցելու մասն է։ Ո՞ւմ և ո՞ւմ միջև է վստահությունը կառուցվել։ Ինչպե՞ս է արտահայտվել այդ վստահությունը։

Մեկ սրանց «կառուցած» մետրոյի կայանները, մեկ էլ եվրոպացիների «կառուցած» վստահությունը...

* Սկզբնաղբյուրում. «The deployment of 40 European monitoring experts has proved to be effective and contributed to building confidence in an unstable situation».

Լրիվ #նորլեզ...»: