կարևոր
1312 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 17:59
Աշխարհ

Էրդողանը պահպանում է Պուտինի և Թրամփի քաղաքական վստահությունը

Էրդողանը պահպանում է Պուտինի և Թրամփի քաղաքական վստահությունը
Պուտինը եւ Էրդողանը հեռախոսով քննարկել են են Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները: Կրեմլը հայտնում է՝ կողմերը խոսել են Սեւծովյան նախաձեռնության վերսկսման, Սեւ ծովում անվտանգ նավագնացության եւ ռուսական Պարենի ու պարարտանյութերի արտահանման համար խոչընդոտների վերացման մասին: Համաձայնագիրը, որը հայտնի է նաեւ որպես հացահատիկի գործարք, կնքվել է 2022ի հուլիսին` Թուրքիայի եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ: Պուտինը նաեւ կիսվել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքի գնահատականներով` նշելով «բարձր եւ այլ մակարդակներում անցկացված շփումների կառուցողական բնույթը»:

Իր հերթին կայացած զրույցի մասին Անկարայի հայտարարության մեջ նշվում է. «Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը տարածաշրջանային հարցերի լուծման հարցում առանցքային նշանակություն ունի, որ Թուրքիան ուշադիր հետեւում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող հակամարտության դադարեցման համար սկսված գործընթացին», եւ որ Թուրքիան «պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում` խաղաղ բանակցությունների անցկացմանը` արժանապատիվ եւ տեւական խաղաղութան հասնելու համար»:

Միեւնույն ժամանակ, Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույցում նրան անվանել է «լավ առաջնորդ»: Նա Անկարայում ԱՄՆ - ի նոր դեսպան է նշանակել Թոմաս Բարաքին` անշարժ գույքի ոլորտում երկարամյա գործընկեր եւ իր առանցքային համախոհներից մեկին:

Էրդողանը ձգտում է կարգավորել վերջին 15 տարիների ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունները բարդացնող մի շարք հարցեր: Անկարայի գլխավոր պահանջներից են ԱՄՆ-ի կողմից PKK- սիրիական թեւի աջակցության ամբողջական դադարեցումը, Սիրիայից ամերիկյան զինվորականների դուրսբերումը, Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին, F-16 կործանիչների վաճառքի գործարքի ավարտը, Իսրայելի զսպումը եւ երկկողմ առեւտրի ծավալների ավելացումը մինչեւ 100 մլրդ դոլար: Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Չաղաթայ Քըլըչի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջերս Վաշինգտոն կատարած այցերի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Էրդողանի կողմից ԱՄՆ այցելելու վերաբերյալ:

Ակներեւ է՝ Էրդողանին հաջողվում է, չնայած Թուրքիայի ներքաղաքական բարդ իրավիճակին եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, պահպանել ուժերի եւ շահերի հավասարակշռությունը թուրք-ամերիկյան եւ թուրք-ռուսական հարաբերությունների միջեւ: Այժմ Անկարայի նման քաղաքականության մեջ շատ բան որոշվում է անվտանգության խնդիրներով, այլ ոչ թե կարճաժամկետ շահերովԸնդ որում՝ նա այլեւս ստիպված չէ այս կամ այն ուղղությամբ ծավալվել այն պատճառով, որ լավ հասկանում է՝ կարող է տարածաշրջանում ընդհանուր հենակետ դառնալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար, եւ կանխատեսում է Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի օղակի խզումը: Բացվում են նաեւ Սիրիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ – ի հետ համագործակցության հեռանկարները, որտեղ, այնուամենայնիվ, ձախողվում է ջիհադականներին բուլդոզերի դերում օգտագործելու թուրքական մտադրությունը` հեռացնել լեւանտի սուննի իսլամի հին մշակութային «աղբը» եւ հանդուրժող Սիրիայի պատմական տեսլականը:

Եվ եւս մեկ կարեւոր կետ. Էրդողանը հարաբերություններ չի հաստատել Բայդենի վարչակազմի հետ, որը Թուրքիայի առաջնորդին «ավտոկրատ» էր անվանում եւ հրաժարվում էր Մերձավոր Արեւելքում քաղաքականության մեջ նրա ծառայություններից: Վաշինգտոնը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները` հրաժարվելով ռուսական Ս-400 հրթիռային համակարգից: Թրամփն այլ դիրքորոշում ունի, ինչը թույլ է տալիս Էրդողանին գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման` մնալով Ռուսաստանի կողքինԻսկ Էրդողանը, հավանաբար, կշարունակի «բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը», եւ նման դիրքորոշումը դեռեւս հարմար է նաեւ Ռուսաստանի համար:

 

Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի