Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով մեղադրանքներին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը դուրս է թողել բանակցային գործընթացից, ասաց. «Հիմնական պատճառն Ադրբեջանն է, որը չի ցանկանում, որը Արցախը բանակցային կողմ լինի: Դա ակնհայտ է: Միակ շոշափելի արդյունքը, որ մենք տեսել ենք այս ամբողջ ընթացքում, դա հենց 1994 թվականի զինադադարն է, բայց դա էլ խախտվեց: Սակայն այդքան տարի, լավ, թե վատ, գործել է՝ շնորհիվ ինչի՞, որ Բաքուն ուղղակի բանակցել է Ղարաբաղի հետ»:
Ըստ Շավարշ Քոչարյանի` այն պահից, երբ Բաքուն իր համառությամբ չշարունակի խոչընդոտել ԼՂՀ լիիրավ մասնակցությանը բանակցային գործընթացին, դա կլինի ազդանշան, որ ցանկանում է առաջ շարժվել:
«Մենք պետք է առաջինը՝ պատրաստ լինենք միշտ նոր արկածախնդրության, երկրորդ՝ այն, ինչ այսօր կոչվում են բանակցություններ, որոնք, ըստ էության, չկան, առաջնային շեշտադրումը պետք է դրվի հենց այդ ռեժիմի ամրապնդման վրա»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև հակամարտող կողմերին զենք չվաճառելու հարցին: «Երբ խոսում են՝ եթե ես զենք չմատակարարեմ, ուրիշը կմատակարարի, նա չմատակարարի, երրորդը կմատակարարի, ապա միգուցե ճիշտ է, որ ընդհանուր առմամբ արգելք լինի հակամարտող պետություններին ընդհանրապես զենք մատակարարելու հարցում»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա իր անձնական մոտեցումն է: