Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ծրագիրը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարագրյանը հետաքրքրվեց, թե ինչում է կայանում հանձնաժողովի սակագնային կարգավորման գործառույթը, եթե ներկրված գազը կրկնակի գնով է տրամադրվում բնակիչներին: «Յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է վճարի իր ստեղծած ծախսերի համար: Հավասարապես պահպանենք մատուցող ընկերությունների շահերը և մեր սպառողների շահերը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
Անդրադառնալով սահմանի վրա և սպառողին հասնող գազի սակագների տարբերությանը, նա պատգամավորներին առաջարկեց դիտարկել 10 հազ. և ավելի խմ սպառողական խումբը։ Խոշոր սպառողների համար գազի սակագինը 277 դոլար է, որ հանենք 189–ը, դրանից էլ հանեն 52 դոլար ԱԱՀ–ն, տակը մնում է ընդամենը 30 դոլար մարժա։ «Բայց նաև ասեմ, որ մեթոդիկայով ամրագրված է և ամբողջ աշխարհում եթե կա կարգավորող մարմին, գրված է, որ սպառողը պետք է վճարի իր ստեղծած ծախսերի համար։ Բնակչությունը վճարում է ի՛ր ստեղծած ծախսերի համար, իսկ մնացածը վճարում են իրենց ստեղծած ծախսերի համար»,–ասաց Ռ. Նազարյանը՝ ավելացնելով, որ գազամատակարարման համակարգը բաղկացած է բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներից, որոնց շահագործումը և սպասարկումը պահանջում է իրարից զգալիորեն տարբերվող ծախսեր:
«Ի տարբերություն խոշոր սպառողների՝ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման վերջին օղակի սպառողներ և նրանց գազամատակարարումը պահանջում է ավելի մեծ ծախսեր և ավելի շատ ներդրումներ»,- ասաց նա:
Դիմելով 1992թ. ՀՀ էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանին՝ Ռոբերտ Նազարյանը հիշեց նրա խոսքերը. «Պարոն Բագրատյանը մեզ սովորեցրեց մի բան՝ սուբսիդավորումը լավ բան չի, իսկ խաչաձև սուբսիդավորումն այլանդակում է երկրի տնտեսությունը։ Ես դա մինչև էսօր հիշում եմ, ես շատ լավ եմ սովորել և իրանից շատ բան եմ սովորել ու իր ասածներից այսօր կյանքի եմ կոչում։ Եվ այսօր էլ մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ»: