|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԵՊՀ դասախոս, ֆեյսբուքյան օգտատեր Նունե Թովմասյանն այսօր կայացած զրույց-հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նա կարևորում «Ֆեյսբուքի» դերը:
«Ֆեյսբուքյան տարածքը մատնում է իմ անգրագիտությունը: Ես «Ֆեյսբուք»-ում չեմ եղել: Ես պիտի մտնեմ ինքս, որովհետեւ «Ֆեյսբուքը» միայն վիրտուալ տարածք չէ: «Ֆեյսբուքը» ինքը ամբողջական դեղատոմս չէ եւ չի կարող լուծել մեր երկրի բոլոր հարցերը: Բայց այն ունի նաեւ հզոր հնարավորություն ինքնակազմակերպվելու: Ես վերջին 10 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել «Ֆեյսբուք»-ից, սովորել եմ արդար քննադատություն»,- ասաց նախագահի թեկնածուն:
Մեկ այլ օգտատեր էլ` «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, հարցրեց թեկնածուից, թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ի՞նչ լուծումներ է առաջարկում: «Հաշմանդամությունը միայն հատկանիշ է, այն բնավ չի նկարագրում մարդու քաղաքացիական նախաձեռնությունը կամ մասնագիտական հեռանկարը: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք հավասար պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունցեղ քաղաքացիների համար»,- պատասխանեց Հովհաննիսյանը: