|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ Երևանի ավագանում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության հետ համագործակցության հավանականությանը: Նա նշեց, որ «Ելք»-ի հետ համագործակցությունը հնարավոր չէ, քանի որ քվեարկություններին նրանց դիրքորոշումը միանշանակ չէր:
««Ելք»-ը մեզ համար արժանահավատ գործընկեր չէ, նրանք իրենց քվեարկություններով մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ իշխանության սպասարկուներն են»,- ասաց նա:
Ապա անդրադառնալով «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններին, որոնք վերաբերում էին «Սասնա Ծռեր»-ին, ասաց, որ նա փորձում է հաճոյանալ իշխանություններին:
«Էդմոն Մարուքյանը այսօր ինչու՞ է լծվել այդպիսի սև գործի, նա դարձել է հրեշավոր անձանց փաստաբանը, դա շատ արատավոր երևույթ է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: