Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի միջև կնքված 2016-2017թթ. համագործակցության երկամյա համաձայնագրի միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Այգյուլ Կուտտումուրատովան, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի և մարզերի մանկական հիվանդանոցային ծառայությունների բուժաշխատողներ:
Ներկայացվել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում այդ ուղղությամբ զարգացումները, Հայաստանում առկա իրավիճակը, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ներդրման ընթացիկ խնդիրները հիվանդանոցային մակարդակում: Չորս մարզային հիվանդանոցի (Աբովյան, Իջևան, Արթիկ, Վանաձոր) զեկուցողները ներկայացրել են, թե երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեցույցների («Գրպանի տեղեկատուի») ներդրման շրջանակներում ինչ բարելավումներ են իրականացվել իրենց բժշկական կենտրոններում և ինչ խոչընդոտներ կան:
Աշխատաժողովում քննարկվել են մեր երկրում երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հետագա զարգացումներին ուղղված անելիքները: