Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած` 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հետազոտվում է Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Ինջիղուլյանի առողջական վիճակի գնահատման նպատակով հիվանդանոցում կազմակերպվել է համալիր մասնագիտական կոնսիլիում: Պրոֆեսորներից կազմված մասնագետների խումբը` նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, ակնաբույժ, ուռոլոգ, թերապևտ /ընդհանուր առմամբ` 15 բժիշկ/ կատարել է խորհրդատվություն և զննություն:
Ինջիղուլյանն անցել է կլինիկական և գործիքային բոլոր հետազոտությունները: Մասնագետների գնահատմամբ` նրա մոտ այս պահին հիվանդանոցային հրատապ բուժման անհրաժեշտություն չկա, թեեւ հայտնաբերվել են մի շարք հիվանդություններ: Սակայն Ինջիղուլյանին ասվել է, որ նրա ցանկության դեպքում հիվանդանոցը պատրաստ է համապատասխան բուժում կազմակերպել: