Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած «լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն անելու մասին հարցը, որով նախատեսվում է վերանայել առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակները, մասնավորապես նախատեսվում է բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար նախատեսել նաեւ լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն:Այդ տեսակներն են շտապօգնության և արտագնա բժշկական հետազոտության համակարգերը, պալիատիվ բժշկական օգնությունը:
Շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը տրամադրվում է լիցենզիայում նշված վայրից դուրս` հիմնականում առանց հիվանդին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություն տեղափոխելու, պալիատիվ բժշկական օգնությունը, որը, որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, նպատակ ունի մեղմել կամ վերացնել հիվանդի ցավը եւ մյուս բացասական ախտանիշները, ինչպես նաեւ հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցություն ցուցաբերել: Բժշկական օգնության այս տեսակով վերջնական փուլում գտնվող արագ զարգացող հիվանդություններով տառապող անձանց ամոքիչ օգնություն է տրամադրվում տնային պայմաններում:
Նախագծերի նպատակն է գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների համար առանձին լիցենզիայի պահանջի վերացումը, ինչպես նաեւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը: