| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ջանքերի արդյունքում՝ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:
Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող՝ վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պատկանող մսի վաճառքի տաղավարը:
Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար նախատեսված անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ թե շրջայցերի, թե մի շարք հանդիպումների ու քննարկումների միջոցով և որոշակի ժամանակ տվել՝ անհրաժեշտ վերանորոգումները կատարելու և պայմանները բարելավելու համար:
Արդյունքում՝ ոչ միայն պակասել են Գումի շուկայամերձ տարածքի անմխիթար վիճակի առումով հնչող բողոքները, այլև, ըստ վաճառակետերի սեփականատերերի, ավելացել են իրացման ծավալները:
Մսի իրացման կետերի համապատասխանեցումը օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին շարունակում է մնալ ՍԱՊԾ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:
ՍԱՊԾ