Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիները փակ կլինեն մինչև կղզու անվտանգության իրավիճակի բարելավումը: Այս մասին տեղեկացնում է TRT-ն:
Աղբյուրը նշում է, որ, տեղական եկեղեցիներից մեկի ներկայացուցչի տեղեկացմամբ, անվտանգության ծառայությունների խորհրդով երկրի եկեղեցիները փակ կլինեն, իսկ ժամերգություններ չեն կատարվի մինչև կարգադրությունը:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում Զատիկի տոնին` կիրակի օրը պայթյունների շարք էր որոտացել, որոնցից առաջին վեցը`Կոլոմբոյի, Նեգոմբոյի և Բատիկալոայի տաճարներում և երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արևմտյան հատվածում, իսկ 8-րդը՝ Կոլոմբոյի շրջակայքում գտնվող բնակելի համալիրում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը: