|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկության` տրամադրվող գումարի շրջանակում նախատեսվում է ընդլայնել առողջապահության ոլորտի` առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր:
«0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունները»,- մանրամասնում է նախարարության լրատվական ծառայությունը: