|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին իր ֆիլմերն է ներկայացրել նաև լեհ կինոռեժիսոր Վոլչեխ Մարչևսկին, որի առաջադրած 15 գործերից «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» ֆիլմը նկարահանվել է Լեհաստանի կոմունիստական վարչակարգի վախճանից անմիջապես առաջ:
Գլխավոր հերոսը գավառական գրաքննիչ է` հոգնած, անփույթ, միայնակ մարդ, որի կինը վաղուց հեռացել է: Նրա համար գրաքննությունը և' արվեստ է, և' խաղ, բայց նա հաճույք չի ստանում դրանից:
Մարչևսկին համոզված է, որ ռեժիսորի գործը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում.«Ռեժիսորը պետք է գործի այն ժամանակ, երբ կարևոր ասելիք ունի»:
Ռեժիսորի խոսքով` լեհական կինոմատոգրաֆիան սկսել է առաջընթաց ապրել: Նախկինում` մինչեւ կինոդպրոցների բացումը, պետական աջակցություն չի եղել, իսկ այժմ ամեն ինչ փոխվել է:
Նշենք, որ լեհական կինոդպրոցներից մեկում սովորում է նաեւ մեկ հայ ուսանող: