Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017թ մայիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 840 դիմում, որից 646-ը գրավոր, 194-ը բանավոր:
Նշված դիմումներից 309-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 363 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ նախարարություն այցելել է 544 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 69 (11%), պետական նպաստների 57 (9%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 50 (8%), պրոթեզավորման 45 (7%) և աշխատանք տրամադրելու 35 (5%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 49 (25%), ավանդի փոխհատուցման 42 (22%), պետական նպաստների 35 (18%), և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 24 (12%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 340 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 258-ը (76%) պարզաբանվել է, 42 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 30-ը (9%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 10-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:
Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: