|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տեղեկացրել էինք,որ «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ 1106 անձանց շրջանում հարցում են իրականացրել` մի շարք թեմաների վերաբերյալ քաղաքացիների կարծիքն իմանալու համար:
«Գելափը» քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում օրենսդրական նախաձեռնությունները, համաձայն որոնց՝ Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը (այդ թվում` օնլայն կազինո): Ի պատասխան՝ հարցման մասնակիցների գերակշիռ մասը՝ 62.7 տոկոսը, նշել է, որ միանշանակ դրական է վերաբերվում օրենսդրական վերոհիշյալ նախաձեռնությանը: 14.2 տոկոսն էլ ավելի շուտ դրական է համարում բուքմեյքերական գործունեության արգելումը, իսկ 10.2 տոկոսն էլ համարում է, որ ավելի շուտ բացասական է նման որոշման ընդունումը: Ընդհանրապես բացասական է վերաբերվել բուքմեյքերական գործունեության արգելման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը հարցվածների 3.6 տոկոսը: