Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2010 թվականին ԼՂՀ-ում պաշտոնական գործազրկության մակարդակը` հաշվարկված որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների եւ տնտեսապես ակտիվ բնակչության (զբաղվածներ եւ գործազուրկներ) հարաբերակցություն, կազմել է 5.6 տոկոս. այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ, տնտեսության տարբեր ճյուղերում եւ ոլորտներում զբաղվածների թիվն աճել է 1239-ով: Զբաղվածների 20 տոկոսը ներկայացված է կառավարման եւ պաշտպանության, 18.9 տոկոսը` կրթության, 11.5 տոկոսը` արդյունաբերության ոլորտներում:
Մանուշ Մինասյանի խոսքերով` գրանցված գործազուրկների թիվը 2010-ին նվազել է նախորդ տարվա համեմատ` 3531-ից հասնելով 3445-ի, ինչը, սակայն, գործազուրկների իրական թիվը չի արտացոլում, այլ միայն գրանցվածների: Գործազուրկների 93.5 տոկոսը կանայք են, իսկ 48 տոկոսից ավելին` 30-50 տարեկան:
Հանրապետությունում 2010 թ. զբաղվածների թիվը կազմել է 58 028 մարդ. 80.8 տոկոսը վարձու աշխատողներ են (ներառյալ` անհատ ձեռնարկատերերը), իսկ 19.2 տոկոսը` ինքնազբաղվածներ, մասնավորապես` գյուղատնտեսության բնագավառում: