|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է որոշում, որն ուղղված է բնակարանի կարիքավոր` զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում:
«Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը: Նախատեսվում էր, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մասը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր: Այդ գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: