կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-04 13:35
Մշակույթ

″Արտ-ֆեստի″ մասնակիցների գերակշիռ մասը մարզերից են

″Արտ-ֆեստի″ մասնակիցների գերակշիռ մասը մարզերից են

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը մայիսի 13-19-ը Երեւանում կանցկացնի «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

 

Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փառատոնը ներառում է արվեստի տարբեր ոլորտներ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):

 

«Մասնագիտական հանձնախումբը, որը բաղկացած է 15 անդամներից, սեղծագործությունների ցուցադրություններից հետո կորոշի մրցանակակիրներին, իսկ լավագույնը ճանաչված ստեղծագործությունները փառատոնից հետո կցուցադրվեն մարզերում»,-ասաց Բարսեղյանը` հավելելով, որ փառատոնին մասնակցում են 130 երիտասարդ, որոնց գերակշռող մասը մարզերից են:

 

Ըստ նրա, փառատոնը նպատակ ունի ամրապնդել մայրաքաղաք-մարզեր կապը եւ նոր ստեղծագործական անուններ բացահայտել:

 

Ռեժիսոր Հայկ Օրդյանը նշեց, որ կինոյի ծրագրում գերակշռում են խաղարկային ֆիլմերը, ինչն իր համար ուրախալի փաստ է, քանի որ, սովորաբար, վավերագարակն ֆիլմերն են մեծամասնություն կազմում.«Ի դեպ, փառատոնին մի շարք անակնկալներ են սպասվելու, օրինակ, «Օրդֆիլմ»-ն անակնկալ է պատրաստել կինո մասնակիցներից մեկի համար»:

 

Փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 13-ին` Հյուսիսային պողոտայում: