Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ «Ֆիզիկա» առարկայից միասնական քննությունների երկրորդ փուլն է եղել: Yerkir.am-ին Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցությունների բաժնից տեղեկացրին, որ քննություններին մասնակցել է 144 դիմորդ:
«Ֆիզիկա»-ից ամենաբարձր` 20 միավոր է ստացել 3 հոգի, իսկ միջին գնահատականը եղել է 8.76-ը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ քննությունից կտրվել են դիմորդների մեծ մասը` 53,5 տոկոսը:
Ի դեպ, «Ֆիզիկա»-ի միասնական քննության առաջին փուլում պատկերն այլ էր` քննություն հանձնողների թիվը 1540-ն էր: Առաջին փուլում 20 է ստացել 29 դիմորդ, իսկ միջին գնահատականը 11,8 միավորն էր: Առաջին փուլում քննությունից անբավարար էր ստացել քննություն հանձնողների 21 տոկոսը:
Այսօր դիմորդները քննություն են հանձնել «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Կենսաբանություն» առարկաներից: