|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սիրիացի գրոհայիններն իրենց կողմից առեւանգված երկու ռուսների եւ իտալացու համար 50 մլն սիրիական ֆունտ (700 հազար դոլար) են պահանջում. տեղեկացնում է Коммерсантъ-ը` վկայակոչելով մոսկովյան դիվանագիտական աղբյուր: Ավելի վաղ գումարի չափի մասին տեղեկություններ չկային:
Թերթը մանրամասներ է հաղորդում ՌԴ քաղաքացիների մասին: Նրանցից մեկը` 56-ամյա Վիկտոր Գորելովը, Սիրիայում պայմանագրով աշխատել է հոկտեմբերից, ՌԴ դեսպանատանը գրանցված չի եղել, մյուսը` Աբդեսաթար Հասունը, գրանցված է եղել դեսպանատանը:
Պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ, բացի Ռուսաստանից, աշխատում են նաեւ Իտալիան եւ ԱՄՆ-ը: