Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չստացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է:
Այս մասին Aгavot.am-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ «մի փոքր» հեռացել է քաղաքականությունից: Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարեւոր դերակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեեւ հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նշենք, որ Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: