Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանում շարունակվում է 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ քննարկումից ակնհայտ է դառնում, որ ՀՀ քաղաքացու առջև ծառացած խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում: Նրա խոսքով`մեր պետության և ժողովրդի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն աշխատատեղերի ստեղծումն ու ապահովումն է: Ըստ պատգամավորի`բյուջեի նախագծում այս խնդրին անդրադարձ չկա:
«Բյուջեի նախագծով հնարավորություն չի ստեղծվում ՓՄՁ-ների զարգացման համար, այսինքն՝ ավելի շատ են փակվում այս ոլորտի տնտեսվարողները: Եթե այս տեմպերով շարունակվի, գալիք տարի այս խնդիրն ավելի կխորանա, ավելի շատ փոքր խանութներ կփակվեն: Այլ բան է պարտք վերցնել այս ոլորտի զարգացման համար, սակայն այլ բան է ծախսել այդ գումարները, քանի որ վարկերը ոլորտի զարգացման համար վերցվել են, սակայն ՓՄՁ-ները չեն զարգանում, հակառակ արդյունքն է եղել»,- հայտարարեց Մարգարյանը:
Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի` երկրորդ կարևորագույն խնդիրն աղքատությունն է: Մարգարյանը հայտարարեց, որ ծայրահեղ աղքատության մասին անկեղծորեն ահազանգում են նաև լուրջ տնտեսագետներ: Նա մտահոգություն հայտնեց նաև արտագաղթի վերաբերյալ և նշեց, որ 2016 թվականի բյուջեն այդ ամենի լուծումը չի տալիս:
Մարգարյանը վրդովված հայտարարեց, որ շատ անգամ ասում էին, որ ԱԺ-ն դարձել է կառավարության կցորդը, և ինքը համակարծիք չէր, սակայն հիմա վստահ է: Ըստ պատգամավորի` շատ նախագծեր մերժվում են առանց պատշաճ հիմնավորման:
Ներկայացնելով մի շարք անհանգստությունները տարբեր չընդունված նախագծերի վերաբերյալ` պատգամավորը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Պարո\'ն Սահակյան, կարծում եմ՝ ժամանակը եկել է արդեն, Դուք ունեք այստեղ դրված մուրճ, չագուչ ունեք, խփեք այդ չագուչը և ասեք, որ մեր նախագծերը մտնեն լիագումար նիստ»:
ԱԺ նախագահը պատասխանեց, որ բարեփոխված Սահմանադրությամբ փոխվում է նաև ԱԺ նախագահի մուրճը: