|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երեւանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուները չեն կատարել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությունը ու 2025 թվականին չի կազմակերպել աղբի վերամշակման գործարանի մրցույթը։
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, հանձնարարությունը Ավինյանը տվել էր հրապարակավ, 2025 թվականի օգոստոսի 18-ին։
«Կամ մինչև տարեվերջ աղբի վերամշակման գործարանի մրցույթը կկայանա, կամ ես կադրային որոշումներ կկայացնեմ»,- գործակարգավարական նիստի ժամանակ ասել էր Տիգրան Ավինյանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 6-ին նա կրկին խոսել էր Նուբարաշենի աղբավայրի մասին, որտեղ պարբերաբար հրդեհներ են բռնկվում, իսկ վերջերս էլ պայթյուն էր տեղի ունեցել, ու նշել, թե իրենց նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, այլ պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևանում նաև մերձակա մարզերում։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ 2025 թ. ավարտը մրցույթ հայտարարելու Ավինյանի հանձնարարության հետ։
Պարզվեց՝ այն չի կայացել։ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին միայն հայտարարվել է մրցույթ՝ մայրաքաղաքում խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման և շահագործման ներդրողի ընտրության համար։
Քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ տեղի է ունենալու բաց, երկփուլ մրցույթ, որի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն էր 2026 թվականի մարտի 27-ը, իսկ մրցույթի առաջին փուլի արդյունքները կամփոփվեն մայիսին:
«Մասնակից կազմակերպությունները ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու են մրցույթի երկրորդ փուլում։ Խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցմամբ հետաքրքրված են միջազգային շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, իսկ մրցույթի առաջին փուլին դիմել է 4 կազմակերպություն»,-նշել են քաղաքապետարանից։