Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
«Հիմա Հայաստանի Հանրապետությունում քանի՞ ուրարտագետ կա միջազգային մակարդակի, կարո՞ղ եք ասել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
«Որպես հրավիրյալ դասախոս աշխատել եմ Ավստրիայի Ինզբրուկի համալսարանում, Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում, Չեխիայի Մասարիկի համալսարանում, դասախոսություններով հանդես եմ եկել Կալիֆորնիայում, Պետերբուրգում, Լեհաստանում, Իտալիայում, Վրաստանում, Իրանում, և այսպես կարող եմ շարունակել․․․ Բա մենք պետք չե՞նք այս պետությանը։ Դուրս է գալիս, որ չէ, որովհետև դու հանդգնել ես դասագիրք քննադատել։ Բա լավ չի, որ այդ թանգարանը տնօրիներ մի մարդ և մեկ տարի, շատ կներեք, «անտեր» չմնար թանգարանը։
Տարբեր մարդկանց ովքեր զանգել են, բայց իրենք հրաժարվել ենք տնօրեն լինելուց, հետո 173․000 դրամով հե՞շտ է տնօրեն աշխատելը, 173․000 դրամով Գոշ Սարգսյանը կգնա՞ «Էրեբունի» թանգարանի տնօրեն աշխատի, երբ որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք՝ պետք է թանգարանների նկատմամբ փոխվի վերաբերմունքը, չէ՞ որ դրանք ինտելիգենցիայի ներկայացուցիչներ են․․․»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ