կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 18:08
Քաղաքական

Գալուստ Սահակյանն էլ ժամանակին իմ օգտին է քվեարկել. ՕԵԿ-ականը բացատրեց

Գալուստ Սահակյանն էլ ժամանակին իմ օգտին է քվեարկել. ՕԵԿ-ականը բացատրեց

ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքների պարզ տրամաբանությամբ (հայտնի էին, թե ովքեր են այն երեքը, ովքեր քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին) ստացվում է, որ Գալուստ Սահակյանի թեկնածությանը կողմ քվեարկած 101 պատգամավորների թվում են ԲՀԿ և ՕԵԿ պատգամավորները:

 

Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է կողմ քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախ նշեց, որ դրանք ենթադրություններ են: Սակայն երբ բացատրեցինք, որ արդյունքները ավելի քան թափացիկ են ստացվել, պատասխանեց. «Ես կողմ եմ քվեարկել նրա օգտին, որովհետև նրա հետ երկար տարներ աշխատել եմ, ուստի այդպես եմ նպատակահարմար գտել: Ի վերջո, երկու թեկնածուներից մեկին պետք է ընտրեի: Իհարկե, Հրանտ Բագրատյանն էլ արժանի թեկնածու է: Ժամանակին էլ Գալուստ Սահակյանն է իմ օգտին քվեարկել, երբ ես առաջադրվել եմ ՏԻՄ հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»: