|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է մի համաձայնագիր, ըստ որի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ: Վարկի նպատակն է աջակցել ՀՀ-ին կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռք բերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանին մայրուղիների աղտոտվածության մասին:
«Օրինակ` այսօր երբ գնում ենք Սևան, Չայնի կոչվող տարածքում` այն աղջկա արձանի մոտ, աղբանոց է դարձել, կիսով չափ մերկացրել են, ձեռքն են հանել, չգիտես` ինչ… Արդյո՞ք կա ծրագրի ենթատեքստում այս հարցերի լուծումը»,- հարցրեց պատգամավորը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ ճանապարհների խնդիրը փոքր-ինչ այլ է, եթե վարորդը աղտոտում է ճանապարհը, ապա կառավարությունը պետք է վարչական մեխանիզմներ ունենա դրա դեմ, քարոզչության համար, որ նման երևույթները պախարակվեն: Փոխնախարարը նաև հավելեց, որ վարկային ծրագիրն անուղղակիորեն կանդրադառնա նաև այդ խնդրին, և եթե կազմակերպված աղբահանություն անեն, մայրուղիների մոտ կուտակված աղբի մաքրման հարցը հնարավոր կլինի լուծել: