Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող` «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին հայտնաբերել և բերման են ենթարկել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ այս պահին նրան տեղափոխում են Վանաձոր:
Նշենք, որ դեպքից հետո հոգևոր հովվին տեղափոխել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնել էին, որ Գրիգորյանն ունեցել է տեղային վնասվածքներ, այտուցվածություն` գլխի վրա, կապտուկներ չեն եղել:
CrossNews.am-ի հետ զրույցում հովիվ Ռաֆայել Գրիգորյանը պատմել է, որ ընտրության նախորդ օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները մեծ քանակությամբ գովազդային օրացույցներ են բերել եկեղեցի՝ հորդորելով եկեղեցական ժողովի ժամանակ բաժանել ժողովրդին, սակայն ինքը դեմ է եղել դրան՝ նշելով, որ եկեղեցին քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, և ինքը չի կարող եկեղեցու ներսում քաղաքական որևէ գովազդ թույլ տալ: