|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը երեկ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Գերմանիան իր զինծառայողներին դուրս կբերի թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայի տարածքից:
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի ԱԳ նախարարի` Թուրքիա այցի ընթացքում երկրի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիան հավատարիմ է իր որոշմանը ու չի թույլատրի գերմանացի պաշտոնյաներին «Ինջիրլիք» ավիաբազա այցելել: Որոշումից հետո Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը հետաձգել էր իր առանձին հանդիպումը գերմանացի նախարարի հետ:
Ըստ BBC News-ի՝ Գաբրիելը հայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում կուղղի երկրի կառավարությանը: Հավանության արժանանալու դեպքում Գերմանիան դուրս կբերի իր զինծառայողներին Թուրքիայից: Գերմանիայի խորհրդարանը այդ որոշումը կստորագրի հունիսի 19-ին:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին «Ինջիրլիք» թուրքական ռազմաբազայից»: