|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառում, որ Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան կարող է փակվել ՆԱՏՕ-ի համար և տրամադրվել ՌԴ-ին. հայտնում է РИА Новости-ն:
Ժիրինովսկին Թուրքիայի վերընտրված Էրդողանի հրավերով Անկարայում է` մասնակցելու նրա երդման արարողությանը:
«Ամենայն հավանականությամբ, նա նախագահ կլինի մինչև 2028 թվականը, Թուրքիան մեծ թռիչք կունենա: Կարևորն այն է, որ Թուրքիան լինի Ռուսաստանի գործընկերը: Մենք կարող ենք նրան պաշտպանել բոլոր հարձակումներից: «Ինջիրլիքը» գուցե փակվի ՆԱՏՕ-ի համար և փոխանցվի մեզ: Թուրքիայի հետ ոչ մի վատ բան չի լինի, քանի դեռ իշխանությունն Էրդողանինն է, և մենք միայն կարող ենք ուրախանալ նրա ղեկավարած երկրի հաջողություններով»,- հայտարարել է Ժիրինովսկին` հավելելով, որ Էրդողանը «որևէ նարնջագույն հեղափոխություն թույլ չի տա»: