|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մեկնարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումը սիրիական Հասաքեի շրջանում գտնվող ԱՄՆ ամենամեծ Կասրաք ռազմաբազայից։ Ակնկալվում է, որ այս գործընթացը կտևի մի քանի շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հեռուստաընկերության թղթակիցը նշել է, զորքերը դուրս են բերվում ռազմաբազայից և ուղևորվում դեպի Իրաքյան Քուրդիստան։ Նա հավելել է, որ առաջին փուլով տասնյակ ռազմական մեքենաներ՝ բեռնված տեխնիկայով և զինվորներով, Հասաքեի շրջանի աշ-Շադդադի բազայից և Դեյր էզ-Զորի նահանգի ալ-Օմար դաշտից վերջերս տեղափոխվել են Կասրաք՝ գործողության մեկնարկի նախապատրաստման համար։
ԱՄՆ ուժերը դադարեցրել են իրենց ներկայությունն աշ-Շադդադիում ավելի քան 10 օր տևած դուրսբերման գործողությունից հետո, այնուհետև սիրիական բանակը պաշտոնապես ստանձնել է բազայի վերահսկողությունը՝ Վաշինգտոնի հետ անմիջական համակարգումից հետո։
Աշ-Շադդադիից, իսկ ավելի վաղ՝ Հորդանանի և Իրաքի հետ սահմանի մոտակայքում գտնվող աթ-Թանֆից ԱՄՆ ուժերի դուրսբերմամբ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիոն ուժերը մնում են միայն մեկ բազայում՝ Խարաբ ալ-Ջիրում, որը գտնվում է Հասաքեի նահանգի հյուսիսարևելյան հատվածում՝ Ռմիլան քաղաքի մոտ։
ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հաստատել են, որ Վաշինգտոնը պլանավորում է իր մոտ 1000 զինծառայողներին դուրս բերել Սիրիայի տարածքից։