| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դևին Նունյեսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը: Այս մասին, ըստ Yerkirmedia-ի, տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարեւոր հարցեր՝ սկսած Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումից մինչեւ Թուրքիայում մեր «Ինջիրլիք» ռազմական բազայից որոշ գործառույթներ այլ վայր տեղափոխելու հարցը»,- հանդիպումից հետո ասել է Նունյեսը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը իր հերթին նշել է, որ Թուրքիան երկար ժամանակ օգտագործել է «Ինջիրլիք» ռազմաբազան՝ ԱՄՆ-ին պատանդ պահելու համար:
Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան հիմնվել է 1954թ. Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ օգտագործման համաձայնագրի հիման վրա: Այն Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների հիմնական կապուղին է: Այս տարվա մարտին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է ռազմական ներկայացվածությունը «Ինջիրլիք» ավիաբազայում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ վատացող հարաբերությունների պատճառով: