Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունյեսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարեւոր հարցեր՝ սկսած Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումից, մինչեւ Թուրքիայում մեր «Ինջիրլիք» ռազմական բազայից որոշ գործառույթներ այլ վայր տեղափոխելու հարցը»,- հանդիպումից հետո ասել է Նունյեսը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը իր հերթին նշել է, որ Թուրքիան երկար ժամանակ օգտագործել է «Ինջիրլիք» ռազմաբազան՝ ԱՄՆ-ին պատանդ պահելու համար:
Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան հիմնվել է 1954թ. Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ օգտագործման համաձայնագրի հիման վրա: Այն հանդիսանում է Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների հիմնական կապուղին: Այս տարվա մարտին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է ռազմական ներկայացվածությունը «Ինջիրլիք» ավիաբազայում՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ վատացող հարաբերությունների պատճառով: